ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ինչ է ասել Լավրովը Ռուսաստանի դեմ Եվրոպայի և ՆԱՏՕ- ի պատերազմի, նույնն է թե՝ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին

Ինչ է ասել Լավրովը Ռուսաստանի դեմ Եվրոպայի և ՆԱՏՕ- ի պատերազմի, նույնն է թե՝ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին
30.09.2025 | 10:00

Նա, ըստ էության, հաստատել 1 դեռ 2022թ․ հունիսի 21-ից մեր սկսած «Աշխարհը միջուկային պատերազմի շեմին» հրապարակումների շարքը

Ինչ է ասել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի դեմ Եվրոպայի և ՆԱՏՕ- ի պատերազմի, նույնն է թե՝ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Նա, ըստ էության, հաստատել 1 դեռ 2022թ․ հունիսի 21- ից մեր սկսած «Աշխարհը միջուկային պատերազմի շեմին» հրապարակումների շարքը (https://livenews.am/2022/179065/21/23/30/, https://livenews.am/2025/348605/30/19/50/)։ Մինչ պարոն Լավրովի խոսքը ներկայացնելը, փաստենք, որ ՌԴ արտգործնախարարից ավելի վաղ նույնի մասին նախազգուշացրել են հենց արևմտյան պարբերականները։

Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք Lenta.Ruի հրապարակումից, Նորվեգական «Steigan» պարբերականը նախազգուշացրել է նոր մեծ պատերազմի մասին։ Հրապարակման հեղինակի խոսքով՝ ՆԱՏՕ- ն և ԱՄՆ- ն փորձում են ստիպել Լեհաստանին ստանձնել մերձճակատային պետության դերը Ռուսաստանի հետ հակամարտությունում:

Կիպրացի լրագրող Ալեքս Խրիստոֆորուն, իր հերթին, X սոցցանցում այն կարծիքն է հայտնել, որ ներկա պահին Արևմուտքի գլոբալիստական էլիտաները փորձում են առավելագույն օգուտ քաղել Ուկրաինայի հակամարտությունից, ապա հավելել է, որ «Ուկրաինա» նախագծի ավարտից հետո կսկսվի հաջորդը: Խրիստոֆորուն հավանաբար սխալվում է ժամանակի առումով՝ ոչ թե «Ուկրաինա» նախագծի ավարտից հետո, այլ ընթացքում։ Խոսքը ՌԴ- ի դեմ երկրորդ ճակատ բացելու մասին է, իսկ նոր նախագծի անունը կարող է լինել «Մոլդովա» կամ «Լեհաստան»։

Եվրոպայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Եվրոպայում կան ուժեր, որոնք «պատերազմ են պատրաստում Ռուսաստանի դեմ»։

«Ռուսաստանի նախագահը բազմիցս ընդգծել է, որ մենք թույլ չենք տա մեր սահմանների կամ օդային տարածքի խախտումներ, հատկապես Եվրոպայում նրանց կողմից, ովքեր ուղղակիորեն պատերազմ են պատրաստում մեր դեմ»,- ասել է Լավրովը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 80- րդ նստաշրջանին իր մասնակցությանը նվիրված մամուլի ասուլիսում, որի հեռարձակումն իրականացվել է ՄԱԿ- ի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նախազգուշացրել էր Ուկրաինա եվրոպական զորքեր մտցնելու լուրջ հետևանքների մասին՝ ընդգծելով, որ երկրում ցանկացած օտարերկրյա ռազմական ստորաբաժանում կհամարվի օրինական թիրախ ռուսական բանակի համար: Այս հայտարարություններն արվել են Ուկրաինայում «զսպման ուժեր» տեղակայելու նախաձեռնության քննարկման և Մոսկվայի ու արևմտյան երկրների միջև շարունակվող լարվածության ֆոնին:

Լավրովը ՆԱՏՕ- ին և ԵՄ- ին նախազգուշացրել է Ռուսաստանի նկատմամբ ագրեսիային վճռական հակահարված տալու մասին

«Իմ երկրի դեմ ցանկացած ագրեսիա վճռական հակահարված կստանա,- РБКի տեղեկացմամբ , հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի 80- րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ:- Այս առումով ոչ մի կասկած չպետք է ունենան ՆԱՏՕ- ում և ԵՄ-ում նրանք, ովքեր ոչ միայն համոզում են իրենց ընտրողներին Ռուսաստանի հետ պատերազմի անխուսափելիության մեջ և ստիպում են նրանց ձգել գոտիները, այլև բացահայտ հայտարարում են մեր Կալինինգրադի մարզի և ռուսական այլ տարածքների վրա հարձակման նախապատրաստման մասին»։

Լավրովը հայտարարել է Ռուսաստանի դեմ ուժի կիրառման հաճախակի դարձած սպառնալիքների, ինչպես նաև այն մասին, որ պետությանը մեղադրում են ՆԱՏՕ- ի և Եվրամիության վրա հարձակվելու ծրագրերի մեջ: Սակայն, ինչպես ընդգծել է ՌԴ արտգործնախարարը, Ռուսաստանը չի ծրագրել և չի նախատեսում հարձակում դաշինքի և ԵՄ- ի վրա: ՌԴ ԱԳՆ ղեկավարի հավաստմամբ , Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակում չի ծրագրում, սակայն երկրի դեմ ցանկացած ագրեսիա վճռական հակահարված կստանա: Նախարարը նշել է նաև, որ ՆԱՏՕ- ն շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ մոտենալով Ռուսաստանի սահմաններին, չնայած դեռ խորհրդային առաջնորդներին տրված հավաստիացումներին՝ «ոչ մի դյույմ» առաջ չշարժվել դեպի արևելք:

Այս ամսվա ընթացքում, ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ցանկացած սպառնալիքի պատասխանել ռազմատեխնիկական միջոցներով, այլ ոչ թե միայն խոսքով: Մասնավորապես, նա հիշեցրել է միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումից հրաժարվելու մասին՝ ի պատասխան 2026թ․ Գերմանիայում հեռահար զենք տեղակայելու ԱՄՆ- ի ծրագրերի: ՌԴ նախագահը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան նախընտրում է խնդիրների լուծման քաղաքական- դիվանագիտական ուղիները և չի ձգտում էսկալացիայի կամ սպառազինությունների նոր մրցավազքի, չնայած սեփական զսպման ուժերի արդյունավետության հանդեպ վստահությանը:

Եվրոպան, Լավրովի հավաստմամբ, ձգտելով Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, աչք է փակում Կիևի վարչակարգի գործողությունների վրա: Այդ պայքարում Ուկրաինայի իշխանություններին թույլատրված է ամեն ինչ, ներառյալ՝ ահաբեկչությունները, խոշտանգումները, արտադատական մահապատիժները, քաղաքացիական օբյեկտների գնդակոծումը և ԱԷԿ- ների հանդեպ դիվերսիաները:

Լավրովը նախազգուշացրել է ՌԴ տարածքում թռչող օբյեկտները խոցելու փորձերի հետևանքների մասին

ՄԱԿ- ի Գլխավոր վեհաժողովում ելույթից հետո հանդես գալով մամուլի ասուլիսով, որի տեսագրությունը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության telegram- ալիքում է, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի օդային տարածքում թռչող օբյեկտներիխոցմանփորձերըլուրջ հետևանքներ կառաջացնեննմանգործողություններկատարողներիհամար։

«Եթե մեր տարածքում ցանկացած թռչող օբյեկտ խոցելու փորձեր լինեն, ապա, կարծում եմ, մարդիկ լրջորեն կզղջան»,- զգուշացրել է Լավրովը։

Ռուսաստանին տագնապեցնում են Երրորդ համաշխարհային պատերազմի մասին Արևմուտքի խոսակցությունները

Եվրամիության, ԵՄ և ՆԱՏՕ- ի անդամ մի շարք երկրների առաջնորդներ բացահայտ քննարկում են երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորությունը։

«Ապագայի մասին խոսելիս չպետք է մոռանալ անցյալի դասերի մասին, հատկապես այն համատեքստում, որ Եվրոպայում կրկին գլուխ է բարձրացնում նացիզմը, իսկ ռազմականացումը շարունակում է թափ հավաքել՝ այս ամենը նույն հակառուսական կարգախոսների ներքո»,- ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ, հայտարարելէԼավրովը (https://life.ru/p/1793511/amp, https://ura.news/news/1053002487):

«Դա առավել մեծ տագնապ է առաջացնում, որ Բրյուսելում և ԵՄ- ի և ՆԱՏՕ- ի երկրների որոշ մայրաքաղաքներում իշխանության ղեկին հայտնված մի շարք քաղաքական գործիչներ լրջորեն սկսում են խոսել երրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ որպես հավանական սցենարի»,- «Комсомольская правда»– ի տեղեկացմամբ , ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Եվրոպայի գլխավոր նպատակը Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական գործողություններ սկսելն է

Այս մասին, «РИАНовости»– ի տեղեկացմամբ , հայտարարել է Եվրախորհրդարանի նախկին թեկնածու, ֆիննական «ազատության ալյանս» Ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման X սոցցանցում:

«Նրանց գլխավոր նպատակը Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմ սկսելն է»,- հայտարարել է Մեման:

Նրա կարծիքով, միջադեպերը, որոնք Ռուսաստանն իբր կազմակերպել է Եվրոպական տարբեր երկրներում, սադրանքներ են, որոնք անհրաժեշտ են եվրոպացի քաղաքական գործիչներին մայրցամաքը կրկին զինելու համար: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը «Guardian» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ Եվրոպան չի պատրաստվում հաշվի առնել Ռուսաստանի շահերը Կիևի համար անվտանգության երաշխիքներ մշակելիս, ինչպես նաև հայտարարել է Ուկրաինայում ռազմական էսկալացիային եվրոպական երկրների պատրաստականության մասին:

Անցած շաբաթ Դանիայի օդանավակայանները մի քանի անգամ դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու թռիչքն ԱԹՍ- ների մասին հաղորդագրությունների պատճառով, որոնք իբրև թե նկատվել են իրենց մոտ։ Երկուշաբթի օրը փակվել է Կոպենհագենի օդանավակայանը։ Դանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը «РИА Новости»- ին հայտնել է, որ Կոպենհագենի օդանավակայանի մոտ երեք դրոն է նկատվել, սակայն դեռ վաղ է ասել, թե որտեղից են դրանք ժամանել: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը երեքշաբթի օրը անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը անվանել է թագավորության ենթակառուցվածքների վրա բոլոր ժամանակների «ամենալուրջ հարձակումը»:

Նույն օրը Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը հայտարարել է, որ Կոպենհագենի օդանավակայանի երկնքում տեղի ունեցած միջադեպին հետևում է ՆԱՏՕ- ի երկրներին Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախման հրահրելու ձգտումը: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նշել է, որ կասկածները, որոնք ԶԼՄ- ները հայտնել են Մոսկվայի հասցեին, բացարձակապես անհիմն են, քանի որ նա շահագրգռված չէ Եվրոպայում լարվածության հետագա սրմամբ, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Կոպենհագենի օդանավակայանում ԱԹՍ- ների հետ կապված միջադեպին Մոսկվայի իբր մասնակցության մասին հայտարարությունները, հայտարարել է, որ Ռուսաստանի հասցեին մերկապարանոց մեղադրանքները ԱԹՍ- ների հետ կապված միջադեպերին իբր մասնակցության մասին հանգեցնում են նրան, որ նոր հայտարարությունները հաշվի չեն առնվում:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ